«Սեր եւ համերաշխություն բոլորիս»․ Արամեի եւ կնոջ սիրառատ գրկախառնությունը
Երգիչ Արամեն նոր լուսանկար է հրապարակել, որում կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ է։
Instagram-ում հրապարակված ընտանեկան կադրում Արամեն ջերմ գրկել է կնոջը։ Նրանք բնության գրկում են՝ գեղեցիկ բնակապատկերի ֆոնին։ Ամուսինները սպորտային հագուստով են։ Արամենա հրապարակմանը կից գրել է․ «Սեր եւ համերաշխություն բոլորիս»։
Ավելի վաղ Աննայի հրապարակված կադրերում պատկերված էր նրա ամուսինը՝ երգիչ Արամեն։ Նա կանգնած էր պատշգամբում, իսկ գրկին նրանց որդին էր։ Հետեւորդները գնահատել էին ջերմ լուսանկարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել. «Լուսավոր նկար»։