Ջոան Ռոուլինգը կորոնավիրուսի դեմ պայքարին 1 մլն ֆունտ է նվիրաբերել
Ջոան Ռոուլինգը եւ փոթերիանայի բոլոր երկրպագուներն այսօր նշում են Հարրի Փոթերի համաշխարհային օրը։ Տոնը նվիրված է Հոգվարթսի փառավոր ճակատամարտին, երբ Վոլան դե Մորտը հաղթեց: Հարի Փոթերի «մայրն» այսօր որոշել է օրն օգտակար կերպով անցկացնել եւ մեկ միլիոն ֆունտ է փոխանցել՝ կորոնավիրուսի դեմ պայքարին: Իր նվիրատվությունը գրողը բաժանել է երկու մասի. մեկը փոխանցվել է անօթեւաններին օգնող կազմակերպություն, մյուսը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարող կազմակերպություն, որը կարանտինի շրջանում ավելացել է։
«Անտեղի է խոսել հորինված մահվան մասին, երբ շատ մարդիկ կորցնում են իրենց հարազատներին իրական աշխարհում», — Ռոուլինգը գրել է Twitter-ի իր էջում: Սովորաբար այդ օրը նա ներողություն է խնդրել ընթերցողներից այս կամ այն կերպարի համար, որոնք ընկել են վերջին ճակատամարտում։