Գեղեցիկ վարսահարդարում, բեմական կերպար․ Սիրուն Մինասի լուսանկարը
Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու բեմական կերպարում։
Instagram-ում հրապարակված կադրում Սիրունը կրում է սեւ եւ վարդագույն երանգների համադրությամբ զգեստ։ Նա գեղեցիկ հավաքել է վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել են մեծ ու վառ երանգի ականջօղերը։ Հրապարակմանը կից Սիրունը գրառում չի կատարել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Սիրունը վագրային պրինտով հագուստ էր կրում։ Նա աֆրիկյան հյուսքերով էր, նուրբ շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր ոճային ակնոցը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։