Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է «Ջոն Ուիք 4»-ի պրեմիերան
Ամերիկյան Lionsgate կինոընկերությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշել է հետաձգել «Ջոն Ուիքի» չորրորդ մասի թողարկման ամսաթիվը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով The Hollywood Reporter-ին:
Այսպես, կինոնկարը վարձույթ դուրս կգա 2022 թվականի մայիսի 27-ին՝ 2021 թվականի մայիսի 21-ի ծրագրված ամսաթվի փոխարեն:
Ֆիլմերի շարքը պատմում է վարձու մարդասպան Ջոն Ուիքի մասին, գլխավոր դերը կատարում է կանադացի դերասան Կիանու Ռիվզը: