Լուսինե Թովմասյանի մայիսյան հմայիչ կերպարը (Լուսանկարներ)
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է գարնանային պայծառ կերպարում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն, ինչպես միշտ, ոճային կերպարում է։ Լուսինե Թովմասյանը կրում է ջինսե տաբատ, սեւ բլուզ եւ կանաչ երանգի պիջակ։ Նա հավաքել է վարսերը, արեւային ակնոց ընտրել։ Հրապարակմանը կից հաղրոդավարուհին անգլերեն լեզվեվ գրել է․ «Մայիս»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր դստեր՝ Արիանայի հետ։ Լուսինե Թովմասյանը ջինսե տաբատ էր կրում, բաց կապույտ բլուզ։ Նա սպորտային կոշիկներ էր ընտրել, հավաքել մազերն, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Սկյուռիկիս հետ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։