Իրանի քաղաքներում կբացվեն մզկիթները կորոնավիրուսով վարակվելու ռիսկի նվազման կապակցությամբ․ Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի 132 քաղաքներում երկուշաբթի օրվանից կվերականգնվի մզկիթների գործունեությունը, հաղորդում է Tasnim-ը։
Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբում հանդիպման ժամանակ Ռոհանին ընդգծել է, որ կրոնական կենտրոնները կբացվեն նոր տիպի կորոնավիրուսով վարակման ցածր ռիսկ գրանցած քաղաքներում։
Իրանի նախագահը նաեւ հայտնել է, որ ավելի քան 78 մլն բնակիչ արդեն անցել է կորոնավիրուսի թեստավորում, իսկ հետագայում ակնկալվում է թեստավորել եւս 30 մարդու։
Ավելի վաղ ԻԻՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսն արդեն ամբողջովին ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցներից։