Այսօր կեսօրից հետո Երևանում և մարզերում սպասվում է կարճատև անձրև. Առաջիկա օրերի եղանակը
Հանրապետության տարածքում՝ մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-5-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը` +20 +22:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` +3 +8, ցերեկը` +12 +16,
Կոտայքի լեռներում գիշերը` +3 +8, ցերեկը` +12 +16,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +8 +10, ցերեկը` +17 +20,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +3 +8, ցերեկը` +12 +16,
Լոռիում գիշերը` +5 +10, ցերեկը` +16 +21,
Տավուշում գիշերը` +9 +13, ցերեկը` +20 +24,
Արագածոտնի լեռներում գիշերը` +3 +8, ցերեկը` +12 +16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +9 +13, ցերեկը` +20 +23,
Արարատում գիշերը` +9 +13, ցերեկը` +20 +23,
Արմավիրում գիշերը` +9 +13, ցերեկը` +20 +23,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +3 +8, ցերեկը` +12 +16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +9+13, ցերեկը` +20 +23,
Սյունիքի հովիտներում գիշերը` +9 +14, ցերեկը` +24 +28,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +5 +10, ցերեկը` +17 +22,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +7 +10, ցերեկը` +19 +23 (հովիտներում գիշերը` +10 +15, ցերեկը` +24 +28):