«Երանի գա այն օրը, որ էլ այս անհանգստությունը չլինի»․ Իրինա Թովմասյանի արխիվային լուսանկարը
Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը լուսանկար է հրապարակել, որն արվել է 2001թվականին։
Instagram-ում հրապարակված սեւ-սպիտակ կադրում Իրինան արձակել է գանգուր վարսերը, մեղմ շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում է թեւնոցը։ Արխիվային լուսանկարին կից նա գրել է․ «Երանի գա այն օրը, որ էլ այս անհանգստությունը չլինի»։
Ավելի վաղ Լուսինե Թովմասյանի կողմից հրապարակված կադրերում նա եւ Իրինան ջերմ գրկախառնված էին։ Քույրերն առօրյա հագուստ էին կրում։ «Դու իմ մանկության փոքրիկ մասնիկ...»,- հրապարակումն այսպես էր մակագրել Իրինա Թովմասյանը։