Օլյա Հակոբյանը ներկայացել է նվազագույն շպարով
Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրում դերասանուհին կրում է ճերմակ վերնաշապիկ։ Նա հավաքել է վարսերը եւ նվազագույն շպար նախընտրել։ Հրապարակում նա չի մեկնաբանել։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված հոլովակում դերասանուհին մարզվում էր տանը։ Կրում էր սպորտային հագուստ․ տոպ, մարմինն ընդգրկող տաբատ։ Նրա վարսերն արձակված էին, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից Օլյան հետաքրքիր կոչ էր ուղղել համավարակին՝ անգլերեն լեզվով գրելով․ «Հարգելի Կորոնավիրուս։ Թույլ տուր քեզ մի բան ասել մարդկանց մասին։ Նրանք շատ ուժեղ են»։