«Ժամանակը թռչում է». Հայդի Քլումը ցուցադրել է տարիքի հետ փոխված դեմքը
Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումը ցույց է տվել, որ չի ամաչում իր տարիքից։ 46-ամյա հայտնի կինն Instagram-ում տեղադրել է տարբեր տարիների երկու լուսանկարներից բաղկացած կոլաժ. նա միացրել է իր դեմքի լուսանկարները՝ ցուցադրելու համար, թե ինչպես է փոխվել տարիների ընթացքում:
«Ժամանակը թռչում է», - արտաքինի փոփոխությունը կարճ մեկնաբանել է նա։
Ի դեպ, կադրերի տարբերությունն այնքան էլ նշանակալի չէ: Քլումի աչքերի շուրջ եւ դեմքի այլ հատվածներում հայտնվել են փոքր կնճիռներ։
Անկեղծության համար երկրպագուները գովել են մոդելին եւ վստահեցրել, որ այն նույնքան գեղեցիկ է, որքան երիտասարդ տարիքում։
«Դուք այժմ հիանալի եք», «Միայն դեմքի արտահայտությունները եւ այլեւ ոչինչ չի փոխվել, «Ասեք ինձ՝ ինչու նա չի փոխվում», «Ապացույց․ ոչ պլաստիկ վիրահատություն», - նշել են երկրպագուները: