«Իմ սրտի մայրաքաղաք Երեւանում»․ Սոֆի Մխեյանը՝ սպորտային կերպարում
Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային սպորտային կերպարը։
Instagram-յան էջում հրապարկված կադրերն արվել են շենքի տանիքին։ Ոճային երգչուհին կրում է ջինսե տաբատ, կարճաթեւ շապիկ։ Կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկներն ու գլխարկը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ ««#Վերեւներում իմ սրտի #մայրաքաղաքԵրեւանում»։
Ավելի վաղ հրապարկված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում՝ եկեղեցու ֆոնին։ Սոֆին մոխրագույն բաճկոն էր կրում, սեւ պայուսակ։ Նա հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարով՝ արեւային ակնոց։ Հրապարակումը մեկնաբանված չէր։