Ջենիֆեր Էնիսթոնը գումար է նվիրաբերել բուժքույրերին
51-ամյա դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներդրում է կատարել համաճարակի դեմ պայքարում։ Ամերիկյան դերասանուհին աջակցել է կլինիկաների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնովիրուսի դեմ։
Բրեդ Փիթի նախկին կինը սովորաբար չի բարձրաձայնում իր կատարած բարեգործությունների մասին, սակայն այս անգամ բացառություն է արել՝ երկրպագուներին կոչ անելով հետեւել իր օրինակին: «Ընկերներ» սերիալի աստղը գումար է նվիրաբերել այն հիվանդանոցների անձնակազմին օգնելու համար, որոնք «առաջնագծում» պայքարում են COVID-19-ի դեմ:
Էնիսթոնը միջոցներ է փոխանցել ամերիկյան բուժքույրերի հիմնադրամին։ «Նրանց քաջությունն ու անձնազոհությունը գովեստից վեր են, եւ նրանք մեր աջակցության կարիքն ունեն։ Դուք մշտապես հոգ եք տանում հիվանդների մասին, դուք մեր հերոսներն եք», — գրել է Ջենիֆերը։