Մոսկվայում ինքնամեկուսացման խախտման համար տուգանքներից ստացված միջոցները կուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայում տուգանքներից ստացված միջոցները կուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին նա ասել է «Ռոսիա-24»-ի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ խոսքը բոլոր տուգանքների մասին է, որոնք քաղաքային բյուջեում կհայտնվեն: