Համացանցում Կիմ Չեն Ընի մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել (Տեսանյութ)
Համացանցում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին նրա լուսանկարը, նա վերջին անգամ հայտնվել էր հանրության առջեւ ապրիլի 12-ին:
Հարավային Կորեայի պարբերականները տեղեկություններ էին հրապարակել Կիմ Չեն Ընի ծանր հիվանդության եւ նույնիսկ մահվան մասին: Սակայն Հարավային Կորեային իշխանություններ այժմ նշում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ողջ եւ առողջ է: