«Դու երբեք չես կարող հասկանալ, թե որքան ուժեղ ես, քանի դեռ այն քո միակ ընտրությունը չէ»․ Անահիտ Սիմոնյան (Լուսանկարներ)
Երգչուհի եւ դիզայներ Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային քնքուշ կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին կերպարանք է ընդունել մեքենայում։ Նա կրում է վառ կանաչ երանգի ամառային բլուզ։ Անահիտն արձակել է ուղիղ հարդարված վարսերը, ընդգծված շպար նախընտրել։ Հրապարակմանը կից երգչուհին ռուսերեն լեզվով գրել է․ «Դու երբեք չես կարող հասկանալ, թե որքան ուժեղ ես, քանի դեռ ուժեղ լինելը քո միակ ընտրությունը չէ։ Ո՞վ է իրեն ուժեղ համարում, ո՞վ՝ հակառակը»։
Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասկան է, եւ ինքն արդեն տանն է։ Երգչուհին ապրիլի 6-ին Մոսկվայից ինքնաթիռով Հայաստան էր վերադարձել, ինչից հետո մեկուսացվել էր եւ գտնվում էր երեւանյան հյուրանոցներից մեկում։