Թրամփը գեներալ-լեյտենանտ Ջեյթոնի թեկնածությունն առաջադրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ-լեյտենանտ Ջեյթոնի թեկնածությունն առաջադրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառաայությունը:
Այժմ Ջեյթոնը զբաղեցնում է Գերմանիայում Ջորջ Մարշալի անվան կենտրոնի տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնում նա նշանակվել է 2010 թվականին:
Միեւնույն ժամանակ, նա Ուկրաինայում պաշտպանության հարցերով ավագ խորհրդական է: