Եվրահանձնաժողովի ղեկավար. անհրաժեշտ է երաշխավորել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելի վաճառքը
Անհրաժեշտ է երաշխավորել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելի վաճառքը: Այս մասին DW-ի հետ զրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Անհրաժեշտ է երաշխավորել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելի վաճառքը արդարացված գներով»,-ասել է նա:
Նա հավելել է, որ մայիսի 4-ին դոնորների համաժողով կանցկացվի, որին ենթադրվում է հավաքել 7,5 մլրդ եվրո:
«Սա միայն սկիզբն է: Կորոնավիրուսի պանդեմիան ավերիչ է, սակայն մենք ունենք դրական արդյունքներ: Ավելի լավ պատրաստվելու համար մեզ պետք է ավելի արդյունավետ բժշկական տվյալների փոխանակում ԵՄ-ում եւ ամբողջ աշխարհում: Մեկ այլ լավ կողմը այն է, որ մենք վերջին շաբաթներին տեսնում ենք համերաշխության հսկայական աճ»,-ասել է նա: