ԱՄՆ գլխավոր վարակաբանին արգելել են պանդեմիայի վերաբերյալ Թրամփի արձագանքի մասին ցուցմունք տալ
Սպիտակ տունը հայտարարել է, որ Վարակիչ հիվանդությունների եւ ալերգիայի ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆոցին ցուցմունք չի տա կորոնավիրուսի պանդեմիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹՐամփի արձագանքի մասին, հաղորդում է Reuters-ը:
Թրամփի վարչակազմն այդ հարցով մասնավոր անձանց ներգրավումը «ոչ արդյունավետ» է անվանել:
«Այն դեպքում, երբ Թրամփի վարչակազմը շարունակում է իր կառավարական արձագանքը, Կոնգրեսում լսումներին մասնավոր անձանց ներգրավելը ոչ արդյունավետ ենք համարում»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջուդ Դիրը:
Ինչպես հայտնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Եվա Հոլանդերը, Ֆոցիի ցուցմունքին ձգտում էր հասնել առողջապահության ծրագրերով զբաղվող կոմիտեն: