«Ես դուրս պրծա»․ ի՞նչ տեսք ունի Բաբկինան հոսպիտալացումից հետո (Տեսանյութ)
Նադեժդա Բաբկինան մի քանի ժամ առաջ դուրս է եկել հիվանդանոցից: Ռուսական երգի թագուհուն դիմավորեց սիրելին՝ Եվգենի Գորը։ Երկրպագուները գուշակել են, թե ինչ տեսք ունի աստղը մեկ ամիս անց կլինիկայում, առավել եւս, որ նրա ինքնազգացողության մասին տարբեր տեղեկություններ են ստացվել:
Ըստ ամենայնի, երգչուհին դեռ մինչեւ վերջ չի վերականգնվել, սակայն որոշել է հայտնվել հետեւորդների առջեւ եւ ապացուցել, որ ոչ մի վիրուս իր համար սարսափելի չէ: Նա ձայնագրել է տեսաուղերձ, որում շնորհակալություն է հայտնել բոլորին եւ կոչ արել պահպանել իրենց եւ մտերիմներին:
«Այո, ես անցա փորձության միջով։ Ոչ ոքի չեմ ցանկանում անցնել, բայց ով գիտի, թե որտեղ է գտնվում այս վարակը, եւ որտեղից կարող է այն կպչել։ Պետք է պարզապես հստակ հետեւել այն կանոններին, որոնք հորինված են մեզ համար։ Եկեք փայփայենք միմյանց, հասկանանք, կարեկցենք եւ համակրենք։ Փորձությունը շատ բարդ է եւ ծանր», - հայտարարել է երգչուհին։
«Դուք ինձ ուժ ու եռանդ եք տվել, որպեսզի ես դուրս գամ այդ սարսափելի իրավիճակից», — ընդգծել է Բաբկինան:
Նադեժդա Գրիգորեւնայի խոսքերով նա ողջ ընթացքում զգացել է աջակցությունն ու աղոթքները, ինչպես նաեւ՝ ինչպես են իրեն բարին կամենում․ «Ե՛վ նրանք, ովքեր ինձ ճանաչում են անձամբ ե՛ւ նրանք, ում ես ծանոթ չեմ, ես ողջ ընթացքում լսել եմ ձեզ»:
Երգչուհին հավելել է, որ հիմա նա գտնվում է տանը, վերականգնողական կուրս է անցնում եւ շնորհակալություն է հայտնում բժիշկներին, որոնք ամեն օր իր հետ են եղել․ «Օգնությունն ամեն րոպե պետք էր», - ամփոփել է արտիստուհին:
Посмотреть эту публикацию в Instagram