Կորոնավիրուսի վարակման 125 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասավ 2273-ի
Հայաստանում մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 125 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 2148 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 2148 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 23142 : Փաստացի այս պահին բուժվում է 1227 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 1010 անձ (վերջին մեկ օրում՝ 33 մարդ), 33 պացիենտ մահացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: