Եվրոպական բանկը կօգնի Թբիլիսիի մետրոյի նորացմանը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 75 միլիոն եվրո վարկ կտրամադրի Թբիլիսիի մետրոյի վերականգնման համար, ասվում է ՎԶԵԲ-ի մամլո հաղորդագրությունում:
Ներդրումները կբարձրացնեն հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունն ու արդյունավետությունը. մոտ 40 ժամանակակից վագոններ (գնացքի 10 հավաքակազմ) ձեռք կբերվի հները փոխարինելու համար, ինչպես նաև կվերանորոգվեն մետրոյի կայաններն ու թունելները:
Ներկայումս Թբիլիսիի մետրոն ունի 23 կայարան, որոնք տեղակայված են երկու գծերի վրա՝ Ախմետելի-Վարկետիլսկի և Սաբուրթալինսկի: Մետրոյի ընդհանուր երկարությունը 57 կմ է. առաջին գիծը 40 կմ է, երկրորդը՝ 17 կմ: