Արքայազն Հարին խոստովանել է, որ երջանիկ չէ ԱՄՆ-ում
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, պաշտոնապես վայր են դրել թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունները մարտի վերջին և այժմ բնակվում են ԱՄՆ-ում, որտեղ ինքնամեկուսացումն անց են կացնում Լոս Անջելեսում վարձակալած տանը:
Մեգանն ուրախությամբ վերադարձել է ԱՄՆ, որտեղ բնակվում է նրա մայրը: Մինչդեռ Հարին ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել նոր կյանքին:
«Հարին խոստովանել է, որ մինչ այժմ ուշքի չի եկել և չի կարողանում հավատալ տեղի ունեցածին, երբ իր կյանքը փոխվել է 180 աստիճանով: Նա երջանիկ էր բանակում ծառայելու ժամանակ: Հետո նա հանդիպեց Մեգանին և նրա կյանքում նոր գույներ հայտնվեցին: Բայց նա կանխատեսում էր, որ ամեն ինչ հենց այսպես կլինի», Daily Mail-ին հայտնել է ինսայդերը։
Բացի այդ, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ԱՄՆ-ում առաջացած դժվարությունների պատճառով, դեռևս ոչ Հարին, ոչ էլ Մեգանը չեն կարողանում աշխատանք գտնել: