ԱՄՆ իշխանությունները 12 միլիարդ դոլարի չափով օգնություն կհատկացնեն հիվանդանոցներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որպես ֆինանսական օգնություն 12 միլիարդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի համավարակից առավել շատ տուժած հիվանդանոցներին։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան նոր մամլո քարտուղար Քեյլի Մակինանին մամուլի ասուլիսի ընթացքում։
Միջոցները կհատկացվեն երկրի 395 հիվանդանոցների, նշել է Մակինանին։ Նա հավելել է, որ այս բժշկական հաստատություններին են բաժին ընկել ԱՄՆ-ում կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների 70%-ը։