Ստեղծվել է պաղպաղակ "Facebook"-ի «համով»
Խորվաթիայի "Valentino Ice Cream Shop" կոչվող սրճարանում ստեղծել են պաղպաղակ "Facebook"-ի «համով»: Սրճարանի սեփականատեր Ադմիր Ադիլը նկատել է, որ իր 15-ամյա աղջիկը մշտապես հետևում է սոցիալական ցանցերի թարմացումներին և մտածել է, որ կարելի է ստեղծել հատուկ պաղպաղակ "Facebook"-ի երկրպագուների համար: Ադմիրը պաղպաղակի բաղադրատոմսը մտածել է իր եղբոր` Իբիի հետ:
Վանիլային պաղպաղակին հավելել են կապույտ գույն և "Facebook"-ի լոգոն: Պաղպաղակի արժողությունը €1 է: Եղբայրների խոսքով` իրենք չեն դիմել Մարկ Ցուկերբերգին, որպեսզի թույլտվություն ունենան օգտագործել սոցիալական ցանցի լոգոն: