ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն Amazon-ի ղեկավարից ցուցմունք է պահանջում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն Amazon-ի ղեկավարի Ջեֆ Բեզոսից ցուցմունք է պահանջում, հաղորդում է CNBC-ը:
Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ նա «ստել է Կոնգրեսին» իր գործնական պրակտիկայի մասին ցուցմունք տալիս:
«Եթե Wall Street Journal-ում հրապարակված հոդվածը համապատասխանում է իրականությանը, ապա Բեզոսը պետք է ցուցմունք տա»,-Բեզոսին ուղղված նամակում նշել են կոնգրեսականները:
Amazon ընկերության բաժնետոմսերն ընկել են 7%-ով ընկերության եկամուտների մասին հաշվետվության հրապարակումից հետո: