«Ցանկանու՞մ եք ձեզ հիմա մի քիչ շոկի ենթարկեմ»․ Օքսանա Սամոյլովան կարանտինի ժամանակ գիրացել է
Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, Instagram-ում իր հետեւորդներին բողոքել է ավելորդ կիլոգրամներից։ Նա ցուցադրել է իր կազմվածքը կարճ տոպով եւ մինի-շորտերով, սակայն կողքի չի շրջվել։
«Ցանկանու՞մ եք ձեզ հիմա մի քիչ շոկի ենթարկեմ։ Ի՞նչ եք կարծում, որքան եմ գիրացել կարանտինի ընթացքում։ Հինգ կիլոգրամով ես գիրացել եմ։ Նույնիսկ կողքի չեմ շրջվի, քանի որ որովայնս հսկայական է։ Կարանտինը խեղդեց ինձ», - Սամոյլովան։
Մեկ շաբաթ առաջ Օքսանա Սամոյլովան արդեն բողոքել էր երկրպագուներին ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման դժվարություններից։ Այժմ աստղն ապրում է երեխաների հետ շքեղ առանձնատանը, սակայն հոգնել է այնտեղ ժամանակ անցկացնելուց։ Ջիգանի կինը հոգնել է հանգստանալուց եւ զգում է, որ իր ուժերը սպառվում են: