Կոնֆլիկտ բժիշկների ու հարազատների հետ. ինչպես է Բաբկինային հաջողվել դուրս գրվել հիվանդանոցից, անկախ բժիշկների խնդրանքներից
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինային դուրս են գրել հիվանդանոցից։ Թեեւ երեկ հիվանդանոցի բժիշկները, ուր Նադեժդա Բաբկինան մի ամբողջ ամիս բուժում էր ստանում կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով ուղեկցվող ծանր հիվանդության դեմ եւ նույնիսկ մեկ շաբաթ գտնվել է արհեսատական կոմայի վիճակում, կտրականապես հերքել են արտիստի՝ «շուտով դուրս գրվելու մասին» լուրերը։
Սակայն Բաբկինան անձամբ Instagram-ում հայտնել է, որ «արդեն տանն է գտնում՝ հարազատ պատերի ներքո եւ ոչ թե հիվանդանոցի պալատում»։ «Ժամանակին օգնության, գրագետ բուժման եւ մեր բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ինձ հաջողվել է լիովին վերականգնվել ծանր հիվանդությունից հետո»,- գրել է Բաբկինան՝ բուժանձնակազմին շնորհակալություն հայտնելով բուժման համար։
Արտիստի մտերիմները հայտնել են, թե ինչ է իրականում տեղի ունեցել. ինչու են դուրս գրել երգչուհուն, որը մի ամբողջ ամիս բարդությամբ պայքարել է հիվանդության դեմ, առավել եւս որ բժիշկները մինչեւ վերջ պնդում էին, որ նա շարունակի հոսպիտալացված մնալ։ «Պետք է ճանաչել Նադյային, նա չի կարողանում նույն տեղում մնալ։ Ընտանիքը հանգստացել է, արդեն իսկ հարկավոր չէ ապրումներ ունենալ, անհանգստանալ, մտածել-գուշակել, արդեն իսկ պարզ է, որ ամեն ինչ լավ է, եւ ամենասարսափելին անցյալում է»,- «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հետ զրույցում պարզաբանել են նույն մտերիմները, որոնց արտիստը շնորհակալություն է հայտնել «սիրո ու հոգատարության համար»։
Ինսայդերները նաեւ հայտնել են, որ բժիշկները ցանկացել են նրան համոզել բուժվել եւս յոթ օր, սակայն նա դեմ է եղել։ «Ասում էր՝ ես տանն ավելի արագ կվերականգնվեմ, եւ արդյունքում հարազատները որոշել են, որ այդպես ավելի լավ կլինի։ Տունը մնում է տան, այնտեղ սեփական միջավայրն է, հանգստությունհ կա, չկան հիվանդանոցային պատեր։ Հոգեբանական առումով ավելի հեշտ է, իսկ այդ հանգամանքը պակաս կարեւոր չէ վերականգման ընթացքի համար։ Արդյունքում բժիշկները եւս համաձայնել են, որ նա տուն գնա, թեեւ տհաճությամբ»,- հայտնել են աստղի հարազատները։