«Բղավոց սկսվեց». Ստեպանենկոն պատմել է՝ ինչպես են ինքն ու Պետրոսյանը կիսել ունեցվածքը
Հեռուստահաղորդավարուհի Ելենա Ստեպանենկոն «Еще не вечер» հաղորդման ընթացքում բացահայտել է կատակերգու Եվգենի Պետրոսյանից ամուսնալուծվելու մանրամասները, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Արտիստը խոստովանել է, որ ունեցվածքը կիսելու հետ կապված սկանդալային իրավիճակներից կարելի էր խուսափել։
«Առաջարկեց. «Կիսում ենք հավասար։ Սա՝ ինձ, սա՝ քեզ»։ Ես համաձայնեցի. «Լավ։ Գրիր ինչն ում» Գրեց։ «Ես ասում եմ. «Հիանալի է, միայն թե արի այս ազգանունն այնտեղ դնենք, մյուսն՝ այստեղ»։ Բղավոցներով խոսակցություն սկսվեց՝ ինչպես, ինչ, ինչու»,- իր հաղորդման եթերում պատմել է Ելենա Գրիգորեւնան։ Արդյունքում ամուսինները որոշել են ունեցվածքը հավասար կիսվել դատարանի միջոցով, հավելել է նա։
Բացի այդ՝ նա խոստովանել է, որ Պետրոսյանը ստոր եւ տղամարդուն ոչ հարիր վարքագիծ է դրսեւորել, քանի որ երկար ժամանակ իրենից թաքցրել է սիրավեպը երիտասարդ օգնականի հետ։ «Տղամարդիկ, խնդրում եմ, եթե ձեզ մոտ ինչ-որ բան ավարտվում է, եթե կորցրել եք հարաբերությունները, եկեք ու կնոջն ասեք. «Թանկագինս, այդպես ստացվեց»։ Իրական տղամարդը հասկանում է, որ հարկավոր է գալ, վերցնել թղթապանակն ու գնալ»,- հավելել է Ելենա Գրիգորեւնան։
Հիշեցնենք՝ արտիստները, որոնք ամուսնությունը պաշտոնապես լուծել են նախորդ տարվա նոյեմբերի 16-ին, փորձում են որոշել, թե ում եւ որքան կհասնի 12 բնակարանից, Պետրոսյանի՝ 512 քառակուսի մետր տուն-թանգարանից, անտիկվարիատից եւ նկարների հավաքածուից, որոնց շարքում են Վասիլի Պոլենովի եւ Անրի Մատիսի բնօրինակ աշխատանքները։