Արմավիրում Ղրղզստանի 33-ամյա քաղաքացին խմած վիճակում Mercedes-ով բախվել է բեռնատարի հետնամասին. կան վիրավորներ (Լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 07։00-ի սահմաններում Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Արագածոտնի մարզի Կարին գյուղում բնակվող 33-ամյա Արտյոմ Կրուտովը իր վարած Mercedes մակնիշի 71 VC 077 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 61-ամյա Նարինե Ղազարյանի անվամբ հաշվառված Renault Premium մակնիշի 36 ԼM 230 համարանիշի բեռնատարի հետնամասին։
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Կրուտովը, նրա ուղևոր՝ Աշտարակի բնակիչ, 31-ամյա Վիկտոր Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Կրուտովը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։