Պոլտավայում մահացել է հայտնի երգչուհի, «Ֆրիսթայլ» կուլտային խմբի մենակատար Նինա Կիրսոն
Պոլտավայում մահացել է հայտնի երգչուհի, «Ֆրիսթայլ» կուլտային խմբի մենակատար Նինա Կիրսոն։ Նա 56 տարեկան էր եւ վերջին երկու տարիներին հիվանդության պատճառով գտնվել է շատ ծանր վիճակում։ Այս մասին Instagram-ում հայտնի է երաժշտական կոլեկտիվի անդամ Սերգեյ Կուզնեցովը։
Նա նշել է, որ Կիրսոն անմիջական մասնակցություն է ունեցել «Ֆրիսթայլ» խմբի ստեղծմանը եւ դրա միակ մենակատարն էր, ինչպես նաեւ մի քանի երգերի երաժշտության հեղինակը։
«Ֆրիսթայլ»-ը խորհրդային ու ուկրաինական խումբ է Պոլտավայից, որը ստեղծվել է 1988թ.-ին։ Ստեղծմանը հաջորդած առաջին տարիներին խումբը մեծ հայտնիություն է ձեռք բերել Վադիմ Կազաչենկոյի կատարմամբ «Больно мне, больно», «Ах, какая женщина» եւ Նինո Կիրսոյի կատարմամբ «Я тебе не верю» երգերի շնորհիվ։