Կարանտին բազմոցի վրա՝ ինչպե՞ս անցկացնել ժամանակն արդյունավետ և զվարճալի
Գտնվելով կարանտինում՝ ավելի ճիշտ՝ մեկուսացման մեջ՝ մենք բոլորս հարկադրված ենք վերակառուցել մեր կյանքը՝ տեղափոխելով աշխատանքային խնդիրներից շատերն օնլայն հարթակ: Ուրախություն պարգևող հասարակ իրադարձությունները՝ ընկերների հետ ռեստորանային ընթրիքը, սիրելիի հետ համերգի վայելումն ու անգամ առևտրի կենտրոնի այցելությունն այժմ անհասանելի են մեզ համար: Այժմ կկիսվենք Ձեզ հետ խորհուրդներով՝ թե ինչպես չտրվել տխուր տրամադրությանը և ինչով փոխարինել սովորություն դարձած եւ այժմ անհասանելի սոցիալական ակտիվությունը:
Օնլայն երեկույթ
Անգամ, եթե Դուք ինտրավերտ եք, մի քանի շաբաթ միայնակ, կամ միայն տնեցիների հետ համատեղ կյանքը կարող է ձանձրացնել: Իսկ ի՞նչ անեն էքստրավերտները:
Սեղանի խաղեր safemode-ում
Ձեր որդին ցանկանում է հանդիպել ընկերներին, բայց դա անվտանգ չէ COVID-19-ի պատճառո՞վ: Գոյություն ունի հրաշալի այլընտրանք՝ օնլայն-խաղ Մոնոպոլիա: Այն մանրամասն կրկնում է խաղի իրական ընթացքը: Խաղը բեռնելուց անգամ կարող եք ընտրել խաղասենյակի ինտերիերը: Խաղաքարեր են ծառայում կոշիկի, շան, մատնոցի տեսքով ֆիգուրները: Խաղաքարերը գցում են թափ տալով iPadը, կամ Appl-ի որևէ այլ սարքավորումը: Կարելի է նաև պայքարել i-բոթերի դեմ, բայց իհարկե ավելի հետաքրքիր է խաղալ եւ հաղթել «գումարն» իրական խաղացողներից, ովքեր այդ ընթացքում նստած են տանը եւ չեն վարակի Ձեզ կորոնավիրուսով:
Հայտնի է, որ AppStore-ում կան անհամար խաղեր ցանկացած ճաշակով: Կարող եք խաղալ Սքրաբբլ Ձեր պատանեկության ընկերների հետ, կամ Terra Genesis՝ կարևորը, որ խաղի ընթացքը նվազեցնի սթրեսի աստիճանը եւ շեղի Ձեզ հեռուստացույցով նորություն դիտելուց:
Սպորտային չելլենջ
Բավականին բարդ է զբոսնել՝ նստելով տանը: Իսկ դիմակով վազքն ընդհանրապես չի մոտիվացնում: Ի՞նչ անել, որպեսզի ամռան ավարտին չնմանվել մի հեքիաթի հայտնի կերպարին, ով փախել էր տատիկից ու պապիկից: Մարզումներ: Սակայն եթե սպորտզալում Ձեզ սպասում էր խիստ մարզիչն ու շրջապատողների հիացած հայացքները՝ տանը հարկավոր է գտնել այլ մոտիվացնող դրդապատճառ:
AppleWatch-ի օգտատերերին բավական է բեռնել որևէ հավելված (օրինակ՝ MyFitnessPal) եւ համոզել ընկերներից մի քանիսին միանալ չելլենջին: Այդ դեպքում ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր կվարի օրագիր, որտեղ կգրանցի գործածած կալորիաների եւ մարզումների մասին տեղեկությունը: Շաբաթվա վերջում կարող եք համեմատել արդյուքնները՝ ահա՛ եւ չալարելու մոտիվացիան:
Կարող եք փորձել նաև Carrot Fit-ը՝ այն նույնպես սպորտային հավելված է, որտեղ վիրտուալ մարզիչը բավականին խիստ է օգտատերի նկատմամբ: Անգամ եթե չհաջողեք հասնել ցանկալի արդյունքի՝ առնվազն մի լավ կզվարճանաք:
Ինքնազարգացում
Հիշու՞մ եք՝ քանի անգամ եք ինքներդ Ձեզ եւ մտերիմներին ասել. «Հարկավոր է սովորել օտար լեզու, բայց որտեղի՞ց գտնել ժամանակ»: Այժմ եկել է խոսքը գործ դարձնելու ժամանակը: Ժամանակը շատ է՝ ինչպես Ձեզ մոտ, այնպես էլ Ձեր երեխաների: Սկսենք երեխաներից:
Վերցրեք Ձեր iPad-ը, բեռնեք Tynker հավելվածը և դարձրեք Ձեր ձանձրացող երեխաներին երիտասարդ ծրագրավորող: TynkerforKids հավելվածում նրանք սկզբից կսովորեն վիզուալ բլոկերը, հետո՝ JavaScript-ը և վերջապես՝ Python-ը: Եւ ահա Ձեր աղջնակը արդեն ամբողջ օրը տեսախաղերի փոխարեն զբաղվում է դրանց ծրագրավորմամբ:
Իհարկե, մենք հույս ունենք, որ ԱՅԴՔԱՆ երկար կարանտինը չի տևի, սակայն եթե երեխային հետաքրքրի ծրագրավորումը՝ այնուամենայնիվ դա պետք կգա նաև հետապոկալիպսյան շրջանում:
Անգլերեն, գերմաներեն կամ չինարեն (մենք ոչինչ ի նկատի չունենք, բայց հասկացողը կհասկանա) լեզուներ հեշտ է սովորել Busuu հավելվածի միջոցով: Յուրաքանչյուր կուրսը մշակված է՝ CEFR համակարգով և հնարավոր է ընտրել А1 - В2 մակարդակներից մեկը:
Իսկ որպես պարգևատրում լեզվագիտական բարձունքների նվաճման համար՝ զվարճացեք ֆոտոներով: Որսացե՛ք պատշգամբից երևացող գեղեցիկ արևածագը iPhone 11-ի լայնանկյուն տեսախցիկի օգնությամբ, կամ վերջապես մշակեք ամանորյա շրջագայության նկարները: Ի դեպ հարկավոր չէ բացել Photoshop-ը, այլ ընդամենը կարելի է յուրացնել TouchRetouch iOS հավելվածը, որը թույլ է տալիս հեշտությամբ հեռացնել անցանկալի օբյեկտները, կամ դեֆեկտները հենց սմարթֆոնի էկրանի վրա: Եւ ահա Դուք գրեթե ֆոտո-դիզայներ եք:
Որքան կերկարի վիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակը՝ չենք կարող իմանալ: Սակայն արդեն հայտնի է, որ նոութբուքերի, պլանշետների եւ սմարթֆոնների դերը մեր կյանքում բավականաչափ կաճի: Իսկ Apple-ի տեխնիկայի օգտատերերը նոր իրականության մեջ կունենան ամենալայն եւ օպտիմիզացված ֆունկցիոնալը:
Խորհրդակցե՛ք սերտիֆիկացված Apple-էքսպերտների հետ, որպեսզի ընտրեք Ձեր կարիքներին համապատասխանող լավագույն մոդելն օնլայն՝ Apple-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչների կայքերից՝ Mobile Centre, Zig Zag, Vega, iStore:
Մաղթում ենք հետաքրքիր մեկուսացում: Եւ մի՛նչ օնլայն հանդիպումներ: