Հայկ Մարությանը 1,8 մլն դրամով պարգևատրել է փոխքաղաքապետին և իր խորհրդականին
Hetq.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 1,8 մլն ՀՀ դրամով պարգևատրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին և իր խորհրդական Կարեն Համբարձումյանին:
Պարգևավճարի կարգադրությունը քաղաքապետը ստորգագրել է ապրիլի 20-ին:
Պարգևավճարը տրվել է` «աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու» համար, Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին