«Ռուսական «Առաջին ալիքը» ցանկանում է ծանր վիճակի հասցնել Արմեն Ջիգարխանյանին»
Ռուսական «Առաջին ալիքը» թողարկել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի վերաբերյալ անվերջ «սերիալի» հերթական եթերաշրջանը, գրում է Dni.ru-ն։ Շատերին թվում է, թե ընկերության ղեկավարությունը պարզապես ցանկանում է ծանր վիճակի հասցնել դաշնակահարուհու նախկին ամուսնուն՝ Արմեն Ջիգարխանյանին։
«Հանուն Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքի քննարկման «Առաջին ալիքը» նույնիսկ Ամերիկայից բերել է Տատյանա Սերգեեւնային, անկախ բարդ ժամանակներում Արմեն Ջիգարխանյանի առողջության համար մեծ ռիսկին: «Առաջին ալիքը» ցինիկ կերպով ցանկանում է Արմեն Բորիսովիչին ծանր վիչակի հասցնել իր գռեհիկ հաղորդումներով։ Հերթական թողարկման հեռարձակումից հետո Արմեն Բորիսովիրը մի քանի անգամ հիվանդանոց է ընկել, իսկ բժիշկներին դժվարությամբ է հաջողվել փրկել նրան»,- նշել է դերասանի հավատարիմ ընկեր ու օգնական Արթուր Սողոմոնյանը։
«Մենք ստիպված էինք հաղորդում ներկայացնել Քննչական կոմիտե, ընկերության ղեկավարության կողմից բազմաթիվ սպառնալիքներ լսել հաղորդումը ետ վերցնելու մասին»,- պատմել է դերասանի ընկերը։
«Ցավոք, որոշ ժամանակ անց «Առաջին ալիքը» կրկին վերադարձել է այդ թեմային։ Նախ հորինել են Ստեփանի (Ջիգարխանյանի որդին) սիրավեպը Կազաչենկոյի հետ հանուն նրա, որ հերթական անգամ ուշադրություն գրավեն հայտնի ազգանվան նկատմամբ, իսկ հետո առհասարակ գաղտնի կերպով Արմեն Բորիսովիչին լուսանկարել են տանը ոչ այնքան առողջ վիճակում եւ ներկայացրել դիտման բոլորին։ Մենք կրկին ստիպված էինք ալիքին նմակներ ուղարկել՝ պահանջելով դադարեցնել Արմեն Բորիսովիչի անունը նրա կամքին հակառակ օգտագործել այդ ցածրորակ հաղորդումներում։ Ես հասկանում եմ, որ դրա համար հոնարարներ են վճարվում, սակայն ամեն ինչ սահմաններ ունի»,- Facebook-ում Ջիգարխանյանի պաշտոնական խմբում գրել է զայրացած Սողոմոնյանը։