Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են Opel-ն ու Mercedes-ը, Վերջինս մխրճվել է կանգառի մեջ. կա վիրավոր (Լուսանկարներ)
Երեւանում, այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 85 CC 855 համարանիշի եւ Opel Zafira մակնիշի 36 RN 336 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Բախման հետեւանքով Mercedes-ը մխրճվել է տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառ։ Բարեբախտաբար, այդ պահին կանգառում քաղաքացիներ չեն եղել։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդներին ու վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարեւանությամբ գործող «Շաուրմա»-ի աշխատակիցները։