Թրամփը կարծում է, որ Չինաստանը կարող էր կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը
Չինաստանը կարող էր կանգնեցնել COVID-19 կորոնավիրուսի տարածումը, սակայն դա չի արել։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այն կարելի էր կանգնեցնել, չէ որ այն Չինաստանից է դուրս եկել»,- Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թրամփը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ Չինաստանը կամ չի կարողացել կանգնեցնել COVID-19-ի տարածումը, կամ չի արել դա։
«Մենք առեւտրային գործարք ենք կնքել։ Սակայն դա այժմ երկրորդական է՝ համեմատած, թե ինչ է կատարվում վիրուսի հետ։ Այս իրավիճակն անընդունելի է»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը։