Վայոց ձորի մարզի համայնքներում իրականացրեցինք սոցիալական աջակցության ծրագիր և 180 ընտանիքներին տրամադրեցինք 25կգ քաշով սննդամթերքի փաթեթներ. Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրայնը երեկ ուշ գիշեր իր Facebook-ի էջում գրել է
«Այսօր Վայոց ձորի մարզի համայնքներում իրականացրեցինք սոցիալական աջակցության ծրագիր և 180 ընտանիքներին տրամադրեցինք 25կգ քաշով սննդամթերքի փաթեթներ։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերոջը՝ Արմեն Մինասյանին, ով անձնական միջոցներով հոգացել է սննդամթերքի ձեռք բերման և տեղափոխման ողջ ծախսերը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Վայոց ձորի մարզպետարանին, Վայքի համայնքապետարանին և իմ մյուս ընկերներին՝ մեր աշխատանքներին աջակցելու համար։
Վաղը կմեկնենք Սյունիքի մարզ՝ Կապան քաղաք նման աջակցություն տրամադրելու համար»։