42-ամյա Լերա Կուդրյավցևան պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ
Ռուս հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան հայտարարել է, որ պատրաստ է թողնել աշխատանքը և արձակուրդ վերցնել. պատճառն իր հղիությունն է: Ամուսնությունից հետո Լերայի կյանքը փոխվել է:
Հեռուստահաղորդավարուհին նույնիսկ սովորել է, թե ինչպես են ճաշ պատրաստում: Փոխվել են նաև նրա հայացքները կյանքի նկատմամբ: Նա այժմ փորձում է իր ողջ ժամանակը տրամադրել ընտանիքին: Լերան պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ: Հիշեցնենք, որ 42-ամյա Լերան ամուսնացել է այս տարի: Նրա ամուսինը հայտնի հոկեյիստ Իգոր Մակարովն է: Լերան իր ամուսնուց 22 տարով մեծ է: Բայց զույգի միջև տարիքային տարբերությունը չի խանգարում նրանց երջանկությանը: Լերան ասել է, որ ամուսինը շատ է փոխել իր կյանքը: