ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ կորոնավիրուսը լաբորատոր ծագում չունի
ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ կորոնավիրուսը լաբորատոր ծագում չունի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի վարչակազմի հայտարարության մեջ:
«Հետախուզական հանրությունը կշարունակի մանրամասն ուսումնասիրել ստացված տեղեկությունները»,-ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետախուզական ծառայություններին հանձնարարել է ուսումնասիրել, թե արդյոք Չինաստանն ու ԱՀԿ-ն թաքցրել են կորոնավիրուսի հետ կապված տեղեկությունը:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները փորձել են թաքցնել կորոնավիրուսի տարածման մասին տեղեկությունը եւ դրա համար պատասխանատվություն է կրում: ՉԺՀ ԱԳ փոխնախարար Լե Յույչենն այդ օրը հայտարարել է, որ այդ հայտարարությունն «անհեթեթ» է: