Մոսկվայում տերը Volkswagen Poloն փաթաթել է սննդային թաղանթով
Մոսկվայի հարավ-արեւելքում բնակելի տան բակում կայանված է ավտոմեքենա, որը փաթաթել են սննդային թաղանթով։ Volkswagen Polo-ի լուսանկարները Autonews.ru-ի խմբագրություն է ուղարկել ընթերցողներից մեկը։
Նրա խոսքերով՝ սեդանն այդ տեսքով արդեն մի քանի օր է կանգնած։ Ամենայն հավանականությամբ, տերը փորձել է ինքնամեկուսացման շրջանում երկարատեւ կայանման ընթացքում պաշտպանել մեքենան վնասվածքներից։
Ռուսաստանի մայրաքաղաքում շարունակում է գործել անցագրային համակարգը՝ կորոնավիրուսի տարածմանը հակազդելու շրջանակներում: Էլեկտրոնային անցագիր պետք է ձեւակերպեն այն քաղաքացիները, որոնք օգտվում են հասարակական տրանսպորտից, վարրորդները, ինչպես նաեւ տաքսու ուղեւորները։ Ապրիլի 22-ից այն վարորդներին, ովքեր անցագիր չեն ձեւակերպել, սկսել են տուգանել, որից հետո թրաֆիքը զգալիորեն նվազել է:
Քաղաքով տեղաշարժի համար անցագիր կարելի է ձեւակերպել քաղաքապետարանի կայքում կամ բջջային հավելվածի միջոցով։ Վարորդները պարտավոր են դրան կցել մեքենայի պետհամարանիշը, որն ինքնաբերաբար կցվում է մեքենան վարողին: