Հայաստանը սահմանադրական բարեփոխումների կարիք ունի. Հրայր Թովմասյան
Խնդիրների լուծմանն ուղղված բարեփոխումները կարող են ներառել Սահմանադրության ցանկացած դրույթ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով' Հայաստանը սահմանադրական բարեփոխումների կարիք ունի: Վերջինս հանդիսանում է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է' որպես իրավաբան գիտնական:
Նրա խոսքով' հանձնաժողովում տեղի են ունենում մասնագիտական քննարկումներ: Այն մասնագիտական հանձնաժողով է: Սահմանադրական բարեփոխումները պետք է անցնեն բավական լայն քննարկումների փուլ: