«Պատրաստ եմ սպանել ձեզ». Տոպալովը կնոջը հալածելուց հետո արտասվել է ուղիղ եթերում
Երգիչ Վլադ Տոպալովն Instagram-յան էջում ուղիղ եթերի ընթացքում արտասվել է կնոջը՝ Ռեգինա Տոդորենկոյին ընտանեկան բռնության մասին արտահայտությունների պատճառով հալածելուց հետո։
Երկրպագուները հարձակվել էին հեռուստահաղորդավարուհու վրա ընտանեկան բռնության մասին անհաջող արտահայտություններից հետո։ Աստղը նշել է, որ երբեմն կանայք են մեղավոր, որ տղամարդիկ նրանց վրա ձեռք են բարձրացնում։ Նրա բառերից զայրացած մարդիկ պարզապես թունավորել են Ռեգինային։ Անմասն չեն մնացել նաեւ Վլադ Տոպալովը եւ նույնիսկ փոքրիկ երեխան։ Արդյունքում հեռուստահաղորդավարուհու ամուսինը չի դիմացել։
Երգիչը հայտնել է, որ այն օրը, երբ կնոջն ընտանեկան բռնության մասին խոսքերի պատճառով սկսել են համացանցում ակտիվորեն քննադատել, մահացել է իր ընկերը՝ ձայնային ռեժիսոր Դմիտրի Դոբրին։ «Գիտեք՝ որքան աղբ եք լցրել իմ, իմ ընտանիքի ուղղությամբ, բայց Աստված է ձեր դատավորը։ Ես ինքս սուրբ չեմ»,- հետեւորդներին դիմել է արտիստը։
«Ես ձեզանից յուրաքանչյուրին ասելու շան բան ունեմ, ովքեր համարձակվել են վիրավորել իմ ընտանիքին։ Ես վստահ եմ, որ ձեզանից շատերը, ինձ դեռմառդեմ տեսնելով, երբեք դա չէին ասի»,- հայտարարել է երգիչը։ Տոպալովը նաեւ հայտարարել է, որ ներում է նրանց, ովքեր մասնակցել են իր ընտանիքին հալածելուն։
«Իմ ընտանիքը ծանր սթրես է ապրել վերջին հինգ օրերի ընթացքում։ Ձեր շնորհիվ իմ կնոջը զրկել են ամենից, ինչի նա հասել է՝ կոչումներ, նախագծեր, պայմանագրեր, աշխատանք, գումար, ամեն ինչ։ Ես շատ հույս ունեմ, որ դուք գոհ եք ձեզանից եւ հպարտանում եք ձեզանով, որ ինչ-որ մեկը հիմա իրեն նույնքան վատ է զգում, որքան դուք»,- նշել է երգիչը։ Նա մարդկանց կոչ է արել ավելի բարի լինել, ապա հավելել է, որ պատրաստ է սպասնել յուրաքանչյուրին, ովքեր կնոջն ու որդուն չարն են ցանկանում։ Նրա կարծիքով՝ երեխան առհասարակ արժանի չէ նման ատելության։