«Յուրահատուկ»․ Հասմիկ Խոջյանի արևոտ լուսանկարները
Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու արեւոտ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ բլուզ, կարմիր պիջակ։ Նա քնքուշ շպարով է, վարսերն արձակված են։ Երիտասարդ դերասանուհու կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցը, գոտի պայուսակը եւ նուրբ վզնոցը։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Ինչպե՞ս կվերնագրեք։
Սպասում եմ ամենակրեատիվ տարբերակին, որ տեղադրեմ իմ սթորիում»։ Իսկ հետեւորդները շտապել են հայտնել իրենց կարծիքները եւ մեկնաբանությունների հատվածում գրել են․ «Յուրահատուկ», «Կյանքի ամենագեղեցիկ պահերը», «Հասմիկը բնության գրկում», «Ամենասիրուն Հասմիկը»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին նկարչությամբ էր զբազված։ Նա մուգ գույնի բլուզ էր կրում, հավաքել էր մազերը։ Հասմիկը նվազագույն շպարով էր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Իսկ ո՞րն է քո հոբբին հիմա, ինչո՞վ ես լրացնում ազատ ժամանակդ։ Հ.Գ. Նկարը դեռ վերջնական պատրաստ չէ, այսօր կավարտեմ»։