Եղանակը Հայաստանում
Մայիսի 1-ին երեկոյան ժամերին Հայաստանի առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավ-արեւմտյան քամու ուժգնացում` մինչեւ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, երեկոյան Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն քամու ուժգնությամբ` մինչեւ 15-17 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9 +11, վաղը ցերեկը` +19 +21:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +16,
Կոտայքի լեռներում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +16,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +6 +8, ցերեկը` +16 +18,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +16,
Լոռիում գիշերը` +3 +8, ցերեկը` +15 +20,
Տավուշում գիշերը` +7 +11, ցերեկը` +18 +23,
Արագածոտնի լեռներում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +7 +11, ցերեկը` +19 +23,
Արարատում գիշերը` +8 +12, ցերեկը` +20 +23,
Արմավիրում գիշերը` +8 +12, ցերեկը` +20 +23,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +8 +12, ցերեկը` +20 +23,
Սյունիքի հովիտներում գիշերը` +10 +15, ցերեկը` +22 +27,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +6 +11, ցերեկը` +14 +19,
Լեռնային Ղարաբաղոըմ գիշերը` +7 +11, ցերեկը` +15 +20 (հովիտներում գիշերը` +10 +15, ցերեկը` +22 +26):