Կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացածները 47 և 69 տարեկան են եղել. ԱՆ
Կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացածները 47 և 69 տարեկան են եղել։ Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայնում են Առողջապահության նախարարությունից։
Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։