Կորոնավիրուսի վարակման 134 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասավ 2066-ի. կա 2 մահ
Հայաստանում ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 134 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1932 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 2066 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 21125 (վերջին մեկ օրում՝ 893): Փաստացի այս պահին բուժվում է 1103 անձ (մեկ օրում ավելացել է 103-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 929 անձ (վերջին մեկ օրում՝ 29 մարդ), 32 պացիենտ մահացել է: Ընդ որում, երու անձ մահացել է այլ պատճառներով, թեեւ վարակված է եղել կորոնավիրուսով: