Մաքսային միության անդամ դառնալը չի խոչընդոտում ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը. Արթուր Բաղդասարյան
Մոսկովյան հռչակագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ ՌԴ-ն առավել ակտիվ մասնակցություն է ունենալու ՀՀ տնտեսության զարգացման գործում: Այսօր լրագրողների հետ հանդիպման նման տեսակետ հայտնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Նրա խոսքով' Մաքսային միությանն անդամակցությունը բխում է ՀՀ շահերից և ազգային անվտանգության գերակայություններից։ Հայաստանի՝ Մաքսային միության անդամ դառնալը չի խոչընդոտում ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, քանի որ, ըստ նրա, անցած տարիներին Հայաստանը Եվրամիության հետ մեծածավալ աշխատանք է կատարել։
Արթուր Բաղդասարյանի խոսքով' եվրոպացի գործընկերները տեղյակ են եղել Հայաստանի իշխանությունների նման որոշման հնարավորության մասին։ Հայաստանն առաջնորդվեց իր ազգային շահերով՝ հատկապես անվտանգության շահերից, որում Ռուսաստանը ունի մեծ դերակատարություն:
Արթուր Բաղդասարյանն ասուլիսի ժամանակ հավելեց նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է կարևոր փաստաթուղթ՝ ռազմական բազաների տեղակայման ժամկետի երկարաձգման, ՌԴ-ի կողմից ՀՀ անվտանգության ապահովման և ՌԴ-ի կողմից Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիան սահմանների պահպանման մասին։