ԱԺ հանձնաժողովի նիստ. Արթուր Դավթյանը կներկայացնի Դատախազության 2019-ի գործունեության մասին հաղորդում (ուղիղ)
Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում 19 հարց է:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազը հանձնաժողովի նիստում կներկայացնի «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդում:
Բացի այդ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդում: