Հայդի Քլումին քննադատել են չափազանց խորը դեկոլտեի համար
Գերմանացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նախկին սուպերմոդել Հայդի Քլումին համացանցում ծաղրել են չափազանց անկեղծ հանդերձանքի համար, որով նա ներկայացել է Making the Cut նորաձեւության մասին շոուի եզրափակիչ թողարկմանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աստղը հագել է խորը դեկոլտեով մինի զգեստ, որը հազիվ է ծածկել փուշ-ափ էֆեկտով կրծկալը։ Twitter-ում այդ look-ը ծիծաղելի են համարել եւ անմիջապես մեմեր հորինել։
«Ինձ թվում է, որ նա զգեստը հակառակ է հագել», «Հայդիի կերպարը շատ ծիծաղելի է», «Ինչ վայրի հանդերձանք է», «Հայդին հանդիսատեսի ուշադրությունը փոխանցել է իր կրծքին, քանի որ այն պատրաստ էր դուրս ընկնել ցանկացած պահի», — իրենց էջերում նշել են Twitter-ի օգտատերերը: