«Դրախտ երկրի վրա». Աննա Դովլաթյանի հմայիչ կերպարը
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են 2018թ.-ին։ Երգչուհին, որը սպասում է առանջեկի ծնունդին, եթերային շրջազգեստ է կրում, ջինսե բաճկոն։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը կերպարն ամբողջացրել է սպիտակ սպորտային կոշիկներով։ «Դրախտ երկրի վրա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Աննա Դովլաթայնը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սպիտակ բլուզ էր կրում։ Նա կերպարն ամբողջացրել էր ոճային գոտիով։ Երգչուին արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան. «Առանց խոսքերի», «Բարբի աղջիկ»։