Ընտանեկան բռնության ենթարկվածների քննադատությունից հետո Տոդորենկոն ֆիլմ կնկարահանի նրանց մասին
Ռեգինա Տոդորենկոն, ըստ ամենայնի, ելք է գտել ծանր իրավիճակից, որում հայտնվել է աղմկահարույց սկանդալից հետո: Աստղը որոշել է, որ խեղդվողի փրկությունը նրա սեփական ձեռքերի գործն է, եւ այժմ ֆիլմ է նկարահանում ընտանեկան բռնության մասին: Նրա ստեղծմանը Ռեգինան միացրել է ոչ միայն իր լրագրողական տաղանդները, այլեւ հայտնի ֆեմինիստ բլոգերներին։
Ամենահայտնի ինստա-բլոգերներից մեկը՝ Ալեքսանդրա Միտրոշինան, պատմել է, որ Տոդորենկոն պայմանավորվել է իր հետ հարցազրույց անցկացնել այդ նախագծի համար, որը, նրա խոսքով, պետք է թողարկվի արդեն ուրբաթ օրը: Ճիշտ է, որոշ ժամանակ անց Միտրոշինան հայտնել է, որ Ռեգինայի հետ զրույցը չի կայանա. նրա մենեջերը զանգահարել է եւ չեղարկել նկարահանումները։